12:50 , 27 հունիս, 2012
Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը, գրում է EuroMag-ը:
Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե դրամներ, ընդհանուր՝
750կգ քաշով:
Փորձագետների գնահատականով գտածոն մոտ 2000 տարվա վաղեմություն ունի. դրամները թվագրվում են մ.թ.ա 50 թվականով։ Դրանք շրջանառվել են ժամանակակից Բրիտանիան
բնակեցրածկելտական ցեղերի մոտ:
Հնարավոր է, որ գանձերն այստեղ պահ են տվել Հուլիոս Կեսարի արշավանքիշրջանում:
Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի մասին է, որոնց նախնական
արժեքըգնահատվել է 16,5 մլն դոլար:
Տեղի գանձերի որսորդները մոտ 30 տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո, երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել: