Մեր լրատվականները Վանաձորի խնդիրները թողած՝ Խորվաթիայի ցրտերին են անդրադառնում


09:39 , 6 փետրվար, 2014

Վանաձորում գազ չկա, մասամբ՝ լույս, ջուրը սառել է, դասերը դադարեցվել են, հիվանդանոցները կիսատ են աշխատում, հացը կրկնակի թանկացել է...

Այսօր առավոտյան լսում եմ լրատվականներից մեկի առաջին եթերը`

Արա Սահակյան նշանակվել է Տաջիկստանում դեսպան`համատեղության կարգով:

Ծանր իրավիճակ ...Մեծ Բրիտանիայում և Խորվաթիայում` ուժեղ ցրտերի պատճառով...

Ու ոչ մի բառ Վանաձորից որտեղ գիշերը մինուս 20-ից անցել է: