Կամաց-կամաց սկսել է որպես դերասան ինձ հետաքրքրել Արսեն Լևոնյանը


19:46 , 4 փետրվար, 2014

Միշտ հիացած եմ եղել երիտասարդ ու տաղանդավոր Խորեն Լևոնյանով, որին ճանաչում եմ դեռևս 2-3 տարեկանից... ՄԵԾ պապի ու համեստ ծնողների իսկապես արժանավոր զավակ... Խորեն Աբրահամյանը շատ էր սիրում այս թոռանը, նրան իրավունք էր վերապահել իրեն դիմել անունով, ու փոքրիկ Խորենը կանգնում էր հպարտ ՀՍԿԱ պապի առաջ ու ցուցամատը վեր պարզած՝ դիմում. Խորո... Հիմա էլ կամաց-կամաց սկսել է որպես դերասան ինձ հետաքրքրել նրա եղբայրը՝ Արսեն Լևոնյանը, որին, անկեղծ ասած, չէի հավանում ուսանողական աշխատանքներում... Արսենը հետաքրքիր է դառնում, բացահայտում է իր մեջ կուտակված հնարավորությունները...
Ու նաև այս երկու տաղանդավոր երիտասարդին նայելով՝ մեկ անգամ ևս զարմանում եմ, որ կա ժառանգականության տեսություն՝ ճիշտ և անսխալ...