Ֆուտբոլի Արցախի հավաքականը կմասնակցի.... Աշխարհի գավաթի խաղարկությանը


13:22 , 4 փետրվար, 2014

WFCFootsport.am-ը գրում է.

Ըստ conifa.org կայքի տեղեկացման, ֆուտբոլի Արցախի հավաքականը 12 ընտրանիների շարքում կմասնակցի առաջին անգամ անցկացվելիք չճանաչված հանրապետությունների ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա այս տարվա հունիսի 1-8-ը Էստերսունդում (Շվեդիայում):

Այս ստուգատեսում Մհեր Ավանեսյանի և Սարգիս Աղաջանյանի ղեկավարությամբ ներկայումս Ստեփանկերտում մարզվող Արցախի ընտրանու մրցակիցները կլինեն Աբխազիայի,Արամեան Սուրիոյեի (Aramean Suryoye), Քրդստանի, Զանզիբարի, Դարֆուրի, Տամիլ-Իլամի, Պադանիայի, Սապմի, Ակվիտանիայի, Կվեբեկի և Էլան Վանինայի հավաքականները:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Արցախի հավաքականը 2 ընկերական հանդիպումներ անցկացրեց Աբխազիայի հավաքականի հետ: Դրանցից առաջինը Սուխումում ավարտվելց 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում` Ստեփանակերտում, տանտերերը 3:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ