Քրոջս պատմածից այն հասկացա, որ կատակերգություն կոչվող այս անհեթեթության հերոսն ու նրա նմանները վաղը դառնալու են մի նոր քրեածին տարր, օլիգարխ, մի որևէ շանորդու թիկնապահ կամ հենց օլիգարխ, որոնց սիրելի մարզաձևը՝ մերօրյա ազատ շրջող «հերոսների» պես թիկունքից կրակելն է լինելու...
Ու այլևս չես զարմանում, որ երեխաներին «Մաթեմատիկա տանը և դպրոցում»-ով են դաստիարակում, որտեղ «Սոսը գազանանոցում 3 ուղտի է գժվացնում», «ուղտն էլ 3 անգամ թքում է Սոսի վրա» կամ ընկերները «3 անգամ հասցնում են Սոսի վզակոթին», իսկ ավագ եղբայրները փոքրերի «կոնֆետներն են խլում»...
Համակարգը շարունակում է աղտեղություն ցանել, որի պտուղները վաղը քաղելու են մեր զավակներն ու թոռները։