Նույնասեռականներ. վերջին շրջանի ամենաքննարկվող ու երբեմն աղմկահարույց եզրահանգումների հանգեցնող թեման հումորի ու սատիրայի միջոցով են ներկայացրել «Անտիվիրուս» ստեղծագործական խմբի տղաները` իրենց հերթական տեսանյութում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ամենասուր, քննադատական և հումորային «Անտիվիրուս» խորագիրը կրող նախագծի առաջին հաղորդումը հայտնվեց համացանցում հունիսի 8-ին և առաջին իսկ թողարկումից հետո շատ կարճ ժամանակում ունեցավ բավականին մեծ լսարան: