Առակ կատվի մասին


23:16 , 30 հունվար, 2014

Մի ավանդական, բայց, ամենայն հավանականությամբ, նորարարություններին պատրաստ աշռամում ապրում էր կատու: Կատուն հետևողականորեն և մեթոդաբանորեն խոչընդոտում էր ժամերգությունների անցկացմանը: Այդ ժամանակ ամենագլխավոր գուրուն հրամայեց կապած պահել անկարգապահ այդ կատվին ժամերգությունների արարողությունների ամբողջ ընթացքում: Որոշ ժամանակ անց գուրուն մահացավ: Սակայն կատվին շարունակում էին կապած պահել: Որոշ ժամանակ անց կատուն էլ սատկեց: Այդժամ բերեցին մեկ այլ կատու: 
Ժամանակի ընթացքում աշռամում տրակտատներ հայտնվեցին` երկըրպագության ծեսի ժամանակ կապված կատվի կարևոր դերի մասին: Ոչ ոք այլևս չէր էլ հիշում, ինչ կապ ունի կատուն և ինչու էին նրան կապում, բայց կարող էին հաջորդաբար բացատրել նրա ներկայության կարևորությունը և անայլընտրանքայնությունը...