Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, և FashionYan-ը չէր կարող անտարբեր անցնել մեր հայրենիքի համար անչափ կարևոր այս տոնի կողքով:
Խաղաղ ծառայություն մաղթելով մեր զինվորներին, այսօր առաջարկում եմ զինվորի դերում հանդես գալ կանանց և աղջիկներին Ի՞նչ կասեք, եթե զինվորական հագուստը հարմարեցնենք մեր զգեստապահարանին: Այլ կերպ ասած, զինվորական ոճը դարձնենք աղջկական, հը՞ն Ստորև ներկայացնում եմ մի քանի տարբերակներ, թե ինչպես կարելի է դա անել: