Եթե այսօր Ձեզ համար տոն է՝ ինչո՞ւ եք վախենում ձեր երեխաներին ուղարկել այդ բանակ


09:30 , 28 հունվար, 2014

Եթե այսօր Ձեզ համար տոն է՝ ինչո՞ւ եք վախենում ձեր երեխաներին ուղարկել այդ բանակ: Ինչո՞ւ է ԱԺ պատգամավորների 65 տոկոսը բանակում չծառայած: 
Ինչո՞ւ եք կաշառք տալով խցկվում ասպիրանտուրա, մագիստրատուրա, հիվանդանոցներում փող թափում:
Մի բանա՞կ, որի սպաներին սափրագլուխները և վիժվածքների լակոտները սպանում են, ձերբակալում հայացքների համար, իսկ նա լռում է:
Սա անհավասարների բանակ է: Խեղճերի և անճարների բանակ: Ունեզրկվածների և դատապարտվածների բանակ:
Որտեղ կռազի ու կամազի շոֆեռներն են գեներալ:
Հերիք է ինքներդ ձեզ խաբեք:
Սա բանակ չի, այլ սպանդանոց:
Երբ որ դառնա բանակ, մենք էլ կուրախանանք, կշնորհավորենք: