Հենրիխ, էլ քեզ չեմ երկրպագելու ու քո խաղերն էլ չեմ նայելու, մինչև խելքի գաս


18:15 , 26 հունվար, 2014

Երկար ժամանակ է, ինչ սպասում էի Հենրիխ Մխիթարյանի հերթական խաղին: Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության հերթական տուրը, և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի Բորուսիան, հերթական խայտառակ խաղը խաղաց և 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Աուսբուրգի հետ: Անկեղծ ասած, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Բորուսիայի մարզիչն արդեն կորցրել է թիմի ղեկը, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ կանի մի քիչ քիչ Ֆեյսբուքում նկարներ քցի ու նորմալ մարզվի ու ՖՈՒՏԲՈԼ խաղա: Արդեն մարդու նեռվեր են քայքայում իրենց միջակություն խաղով, եթե չէիր կարողանալու խաղալ, մնայիր Շախտյորում, որտեղ դու իրոք լավ խաղացող էիր, հարգելի Հենրիխ, մի խոսքով` էլ քեզ չեմ երկրպագելու ու քո խաղերն էլ չեմ նայելու, մինչև խելքի գաս: