«Աուգսբուրգի» դեմ ցուցադրած խաղի համար Մխիթարյանը միջին գնահատական է ստացել


00:17 , 26 հունվար, 2014

Allsport.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» չկարողացավ հաղթել «Աուգսբուրգին». «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Գերմանական հեղինակավոր «Ruhr Nachrichten» և «Der Westen» պարբերականները գնահատել են Յուրգեն Կլոպի սաների` «Աուգսբուրգի» դեմ ցուցադրած խաղը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց հանդիպման 84-րդ րոպեին, «Ruhr Nachrichten»-ի կողմից արժանացել 4 գնահատականի, իսկ «Der Westen»-ի կողմից` 3-ի:

«Ruhr Nachrichten»-ի գնահատականները.

 «Der Westen»-ը ամենաբարձր գնահատական տվել է Ռոբերտ Լեվանդովսկուն՝ 2, իսկ ամենացածր՝ Շմելցերին` 5: 3 միավորի արժանացած Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ պարբերականը գրել է, որ Հենրիխը բավականին ճկուն էր, մեծածավալ աշխատանք էր կատարում, ճնշում էր գործադրում, սակայն վերջին հարվածը կատարելիս ուշանում էր: