Հենց մոտենում է բանակի օրը, որոշ պայքարիստներ սկսում են ամեն առիթով բանակը քլնգել


14:53 , 25 հունվար, 2014

Վաղուց եմ նկատել՝ հենց մոտենում է բանակի օրը, որոշ պայքարիստներ սկսում են ամեն առիթով բանակը քլնգել։ Երբ առիթ չի լինում, գնում են նաֆթալինոտ ինչ-որ հին նյութեր են հանում ու տարածում որպես նորություն։ Այս տարի էլ նույն բանը. հանել են ու տարածում են 4 տարի առաջվա «Եղնիկներում» նկարահանած տեսանյութը, ուր սպան նվաստացնում է զինվորներին։ Վայ-վույ, «բանակի իրական դեմքը», «հանցագործներն անպատիժ են մնում» և այլն։ 

Ավելին՝ ոչ ոք չի էլ հիշում, որ սպային ձերբակալել են, նաև դատել. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Սասուն Գալստյանին»։

Կից նյութն` այստեղ