Ադրբեջանական քարոզչամեքենան ընդունում է, որ շփման գծի ադրբեջանական հատվածը ևս Ղարաբաղի տարածքն է


16:28 , 24 հունվար, 2014

Ադրբեջանական քարոզչամեքենան իրավամբ շատ «պրոֆեսիոնալ» է: Ես կասեի՝ «գերարհեստավարժ»: Ադրբեջանական aze.az էլեկտրոնային կայքէջում զետեղվել է «Ադրբեջանական ռազմական ինքնաթիռները Ղարաբաղի վրայով թռիչքներ են իրականացնում» վերնագրով նյութ: Բայց ուշագրավն այն է, որ նյութի բովանդակության մեջ խոսվում է միայն և միայն շփման գծի երկայնքով ռազմական ինքնաթիռների թռիչքի մասին: Հիմա սա ո՞նց հասկանանք: Կարծես ստացվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ընդունում է, որ շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ իրականացվում են թռիչքները, և՞ս Ղարաբաղի տարածքն է: