Այսօր մենք հերոսների կարիք ունենք


16:45 , 22 հունվար, 2014

Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ:

«2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի»: 
Ահավասիք, տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը վերջինն էր… 
Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար:
Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…
Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերների ջանքերով կգա այն օրը, երբ հերոսության կարիք չենք ունենա…