Պարոնա՛յք, մի՞թե դուք նախորդ կառավարությունից չէիք


18:51 , 21 հունիս, 2012

Կառավարության նախորդ 5 տարիների ընթացքում, որի կազմում էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, միայն ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարությունից, հիշո՞ւմ ենք չէ բոլորս: Այդ պարագայում չգիտեմ ինչպես մեկնաբանել և անվանել որոշ պատգամավորների  «ձախողված կառավարություն» մեկնաբանությունը, ով անդամակցում է կամ սատարում է այն կուսակցություններին, որոնք կառավարության մաս են կազմել առ այս մայիս ամիս: Պարոնա՛յք, մի՞ թե դուք նախորդ կառավարությունից չէիք: Փաստորեն ինքներդ Ձեր վարած ռազմավարությունը անվանո՞ւմ եք «ձախողված»... Վա՛տ չէր...