Արամ МP3-ն գիշերները չի քնում (տեսանյութ)


22:28 , 21 հունվար, 2014

Aram MP3A1plus.am-ը գրում է.

Դեկտեմբերի 31-ից մինչ օրս հումորիստ, դեղագետ Արամ Սարգսյանը՝ МP3 Արամը, գիշերները չի քնում։ Հենց այդ օրը, ամանորյա ծրագրի ընթացքում է նրան հայտնի դարձել, որ Եվրատեսիլ 2014-ում Հայաստանը ինքն է ներկայացնելու։

Նա ըմբռնումով է մոտենում սոցցանցերում այն քննարկումներին, թե ինչու է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում հումորիստ- շոումենը։

Արամն անգամ չի ցանկանում մտածել, որ Եվրատեսիլը քաղաքական է ու այնտեղ հաղթում են խոշոր խաղացողների թեկնածուները։

Արամը Եվրատեսիլում ելույթ կունենա մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։

Դիտեք նաեւ տեսանյութը