Ճիշտ կլինի, որ բոլորս միասին ներկա լինենք հերոս զինվորի հուղարկավորությանը


21:58 , 21 հունվար, 2014

Վաղը` հունվարի 22-ին ժամը 14։00-ին, Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ԼևՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հուղարկավորությունը:

Անկախ մեր քաղաքական հայացքներից, աշխարհայացքից, միմյանց նկատմամբ վերաբերմունքից ճիշտ կլինի, որ բոլորս միասին ներկա լինենք հերոս զինվորի հուղարկավորությանը և մեր հարգանքի տուրքը մատուցենք ԱՐՄԵՆԻՆ` դրանով ևս մեկ անգամ հաստատելով, որ ԱԶԳԱՅԻՆ հարցերում մենք ՄԻԱՍՆԱԿԱՆ ենք և ԱՆՊԱՐՏԵԼԻ