Սարսափելի իրավիճակ Կիևում. ցույցի մասնակիցներից մի քանիսի աչքերը հեռացրել են


05:54 , 21 հունվար, 2014

Finance.am-ը գրում է.

Կիևի Մայդանի բողոքի ակցիայից ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացրել են 42 ցուցարարի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Փոխանցվում է, որ տուժածներից 3 զրկվել են աչքերից, իսկ մեկը դաստակից:

Կիևի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տնօրեն՝ Վիտալի Մոխորեվը հայտարարել է, որ հոսպիտալացվածներից մեծ մասը կարող է կորցնել տեսողությունը, քանի որ վնասվել են աչքերը:

Նա լրագրողներին տված հարցարզույցի ժամանակ չի կարողացել հերքել կամ հաստատել այն, լուրը որ ոստիկանությունը անբոխը ցրելու ժամանակ օգտագործել է ռետինե փամփուշտներ:

«Մենք կարող ենք միայն ասել այն, որ դա եղել է աչքի կանտուզիա, իսկ ինչ առարկայի հետևանքով է դա առաջացել, դա միայն կարող է ասել բուժող բժիշկը»,-ասել է Վիտալի Մոխորեվը: