Բութը ներքև տնգողները դեմքի նենց արտահայտություն ունեն, ոնց որ խնդրի լուծվել-չլուծվելը իրենց բութը ներքև կամ վերև տնգելուց ա կախված


19:26 , 20 հունվար, 2014

Կներեք, իհարկե, բայց չեմ կարող չասել. ամեն անգամ էս բութը ներքև տնգած նկարները տեսնելիս ներվայանում եմ.. մանավանդ որպես կանոն բութը ներքև տնգողները նենց դեմքի արտահայտություն ունեն, ոնց որ խնդրի լուծվել-չլուծվելը իրենց բութը ներքև կամ վերև տնգելուց ա կախված, ու իրանք որոշումը կայացրել են ու տնգել են դեպի ներքև.. իսկը ոնց որ հռոմեական կայսրերի դեմքերը, որոնք վերև կամ ներքև տնգելով, մարդուն կյանք էին շնորհրում կամ մահվան դատավճիռ տալիս:
Գիտեմ, որ լավ բան ա, լավ բանի համար, սոլիդարություն են հայտնում մարդիկ, բայց սիմվոլիկան, ժեստը լավը չի. եսիմ: