12:31 , 21 հունիս, 2012
Վարչապետը ան...Ոնց է այդ բառը՞՞՞Ասենք` մտատրամաբական դիսոնանսը, պատճառահետրանքային կապի անմարսողական փսխուքը, նայել-չտեսնելը, չտես-անականջ ինքնագոհությունը... Ոնց որ հարց տան` ինչու եք այդ կնոջը բռնաբարել, ասի` ես հասկանում եմ ձեր հարցի ամբողջ շրջանակը` արդյոք հարիր է, որ բոլոր կանայք կույս չլինեն` կույսերը, պոռնիկները, մայրերը և պապերը:
Հարցնում են` փակ շուկան քանդում են. պատմամշկութային արժեք է, այ մարդ...
Ասում է` ես հասկանում եմ. դուք հարցնում եք` ՀԱՐԻՐ Է՞՞՞՞՞ քաղաքի կենտրոնում այդպիսի /ԱՅԴՊԻՍԻ/ կառույցներ /ուշադիր/` ունենալը, թե... չէ: Եւ արդյոք Երևանի կենտրոնի բնութագրի հետ բռնում է, թե չէ.
ԱՄԱՌԱՅԻՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԹՄԲՈՒԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ... Չսարքված թմբուկն ու մշակութային հուշարձանը` նույն շարքումՀորական տունն ու ինչ-որ մեկի երազի լուծը:Հ.Գ. -գրազ կգամ, որ վարչապետը ինձ կարդում է. հարիր-ը ես սկսեցի գործածել ակտիվ ու «անհարիր» գրառումներում` սիրում եմ տեքստը «չամիչացնել» հանկարծակի բառերով...
Հ.Գ.Գ.-Անսովորը անկիրթն է ՞՞՞
Գ. Հ. Գ.- Մինչև վերջ չկարողացա լսել
Հենց սկսեց կառավարության ծրագիրը ցիտել...