Այսօրվա հանրահավաքը հստակ ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքացիական շարժման ալիքի վրա ձևավորվում է նոր որակի՝ իրական ընդդիմություն։ Ընդդիմություն, որը ներկայացնում է ժողովրդին ու նրա շահերը, ընդդիմություն, որտեղ չկան իրենց սպառած ու վարկաբեկված գործիչներ, ընդդիմություն, որը հանդես չի գալիս այլընտրանքի կամ կեղծ ընդդիմադիրների դիմակի տակ։
Մնում է հուսալ, որ արդեն իրենց սպառած, ժամանակավրեպ «ընդդիմադիր» խաղացողները չեն խառնվի առողջացնող այս պրոցեսներին և չեն փչացնի նոր ուժի ձևավորման գործընթացը։