Մի բրենդի պատմություն


14:10 , 18 հունվար, 2014

80-ականներին Ամիրյան փողոցում էր գտնվում военторг–ի խանութը (այսօր այդ տեղում «Հագուստի աշխարհ» խանութն է): «Звезда» անունով այս խանութում վաճառում էին զինվորական պիտուքներ՝ պագոններ, աստղեր, համազգեստներ և այլն։ 2000-ականների կեսերին «Звезда»-ի տեղում բացվեց սննդի խանութ, որը անվանվեց «Սթար»՝ թարգմանելով ռուսերենից, քանի որ այդ տարիներին մոդայիկ էին անգլերեն անվանումները։ Ամիրյան փողոցի այս խանութը սուպերմարկետների ցանցի առաջին խանութն էր։