Ինչ հիմնավորումներով եք համաձայնել, որ սպառողին տրվող գազի գինը դառնա 400 ԱՄՆ դոլար


19:07 , 17 հունվար, 2014


Հարց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

Ռուսաստանը Հայաստանին գազը տալիս է 189 ԱՄՆ դոլարով: «ՀայՌուսգազարդը» կամ ավելի ճիշտ «Գազպրոմ-Արմենիան» որպես այդ ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություն պետք է մտնի Ձեր հանձնաժողով և առաջարկի իր գինը՝ համապատասխան հիմնավորումներով: Այդ ի՞նչ հիմնավորումներ են բերել վերոնշյալ պարոնայք, որ դուք համաձայնել եք, որպեսզի սպառողին տրվող գազի գինը դառնա 2 անգամից ավել, իսկ ավելի ստույգ՝ 400 ԱՄՆ դոլար:

Հարցն ուղղում եմ ոչ թե որպես «Ինչ,Որտեղ, Երբ» հեռուստախաղի հաղորդավար, այլ որպես ՀՀ քաղաքացի և սպառող: