Մեզանում շատ են խոսքերն ու հայրենիքի «բանասեր զինվորները»


13:36 , 17 հունվար, 2014

Ի տարբերություն գավառամիտ ու այլատյաց հայրենապաշտ-հայրենասերների՝ Նժդեհն ասում էր. «Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որ կա Հայաստանում»: 

Հ.Գ. Եթե հաշվի առնենք այն, որ մեզանում մարդկայնորեն լավի կամ լավագույնի դրսևորումները հավակնում են հայտնվել արժեքային «կարմիր գրքում»՝ կարելի է եզրակացնել, որ ՀԱՅՐԵՆԻՔ կոչվող զոհասեղանին ինքնամատուցված Նժդեհն անգամ կանգնել է «անհայրենիք» մնալու խնդրի առջև: 

Սերն առհասարակ բառեր չի սիրում, այն չի սնվում կամ հասունանում վերբալ տիրույթում: Հայրենիքի հանդեպ սերը՝ առավելապես: Մինչդեռ մեզանում շատ են խոսքերն ու հայրենիքի «բանասեր զինվորները»: