Աշոտյանի հայտարարությունը լրիվ տեղավորվում է ազգայնական դիսկուրսը շահագործելու ՀՀԿ-ի ռազմավարության մեջ


12:44 , 17 հունվար, 2014

Իսկ եթե լուրջ, Աշոտյանի թարմ հայտարարությունը լրիվ տեղավորվում է ներքաղաքական սրման ժամանակ ազգայնական դիսկուրսը շահագործելու ՀՀԿ-ի ռազմավարության մեջ։ Այսպես.
2012 թվական, ընտրություններ: Արմեն Աշոտյանը պահանջում է բրիտանացիներից Անահիտի գլուխը, ցույցեր անում Բրիտանիայի դեսպանատան դիմաց։ Անցան ընտրությունները, Անահիտի գլուխը ոչ մեկին չի հետաքրքրում։
2013 թվական, ընտրություններ։ «Եթեր» է մտնում «Նժդեհ» ֆիլմը։ ՀՀԿ-ն ֆիլմի գեղարվեստական արժանիքների քննադատությունը որոշում է ընկալել որպես Նժդեհի անձի քննադատություն ու հարձակվում «սրբապիղծների» վրա։ Անցան ընտրությունները, Նժդեհի թեման մարեց։ 
2014 թվականի սկիզբ, ՀՀԿ-Քոչարյան տեղեկատվական մարտեր: Արմեն Աշոտյանն առաջարկում է Արևելյան Հայաստան վերանվանել Հայաստանը... )))