Օրական 40 շիշ գարեջուր խմող կինը կենդանի դիակ է դարձել (Photo)


13:18 , 16 հունվար, 2014

Չորս երեխաների մայր, 35-ամյա բրիտանուհի Բևերլի Պիկորերը ծայրահեղ ծանր վիճակի մեջ է հարբեցողության պատճառով:

Նրա ամուսին Էնթոնին համացանցում հրապարակել է կնոջ շոկային լուսանկարները, ով այս պահին հիվանդանոցում է գտնվում: Նրա կինը 10 տարի շարունակ ամեն օր 40 շիշ գարեջուր է օգտագործել: Բևերլիի մաշկը բարակել է, ատամները թափվել են, ամբողջովին դեղնած է: Բժիշկները կարծում են, որ նա այսպես երկար չի ապրի:

Ալկոհոլի հետ խնդիրները բրիտանուհու մոտ սկսվեցին դեռ 20 տարեկանում: Այդ ժամանակվանից ամեն օր փաբերում կամ աշխատանքի վայրում օրական 24 շիշ գարեջուր է խմել, իսկ տուն վերադառնալուն պես՝ ևս 16-ը:

o_879878

Տղան այնքան էր սիրում այս հարբեցող կնոջը, որ ստիպված էր հաշտվել սիրելիի այս նախասիրության հետ: Նրա խոսքերով, Բևերլին հրաշալի անձնավորություն է, լավ մայր. փոքր երեխան 6 տարեկան է, մեծը՝ 15:

Մահամերձ կնոջ վերջին ցանկությունն է մահանալ իր տանը: Էնթոնին խոստացել է ամեն ինչ անել կնոջ վերջին ցանկությունն իրականացնելու համար՝ չնայած բժիշկների հակառակ կամքին:

o_879809

o_879880