Երբ շարքային քաղաքացին իրավապահ մարմնին օրենք է սովորեցնում


09:44 , 15 հունվար, 2014

Երեկ երկու Եհովայի վկա մոտեցան ինձ՝ քարոզ կարդալու: Այդ ժամանակ «պահապան հրեշտակներ»-ից երկու ոստիկան անցնում էին մեր կողքով, դիմեցի նրանց օգնությանը՝ բացատրելով, որ իմ անձը վտանգված է, այս երկու կանայք հոգևորսություն են անում: Նրանք փորձեցին օգնել ինձ, սակայն ապշեցուցիչն այն էր, որ չգիտեին հոգևորսության քրեորեն դատապարտելիության մասին: Դեռ ավելին, տեղյակ չէին, որ ՀՀ-ում քարոզ անցկացնելու միակ իրավունքը Հայ Առաքելական եկեղեցունն է: Հարգելի ընկերներ, չմեռանք հասանք այն օրվան, երբ շարքային քաղաքացին իրավապահ մարմնին օրենք է սովորեցնում...