Այսուհետ հանրապետականազվարճ երգիչ-արվեստագետները պետք է երգեն-ուտեն-խմեն միմիայն Հարսնաքարում


16:48 , 19 հունիս, 2012

Առաջարկում եմ Շուշան Պետրոսյանին ու մյուս հանրապետականազվարճ երգիչ-արվեստագետներին այսուհետ երգել-ուտել-խմել-տժժալ միմիայն Հարսնաքարում... Այս ամենն ինձ հիշեցնում է Պողոս Պողոսյանի սպանությունը, երբ մշակութային գործիչները ոչ մի ձայն չհանեցին, իսկ մեկ-երկու մտավորական ականատես էլ եթերով այնպես էին ներկայացնում հարցը, որ ոչ ոք ոչինչ չհասկացավ, միայն հետո բերանացի կամ մամուլից մարդիկ տեղեկացան իրականությանը