Հո Տիգրան Սարգսյանի ասածների տակ չե՞մ ստորագրելու. ԲՀԿ-ական պատգամավոր


18:52 , 12 հունվար, 2014

Newsbook.am-ը գրում է.

«Պարզ չէ՞, հո Տիգրան Սարգսյանի ասածների տակ չե՞մ ստորագրելու: Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ ոչ մի անհամաձայնություն չունեմ, ես լիովին համաձայն եմ նրա հնչեցրած մտքերի հետ: Պատրաստ եմ ստորագրել նրա ասածների տակ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին՝ NewsBook-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ բանավեճը վկայում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հակամարտության մասին, պատգամավորը նշեց. «Կապրենք՝ կտեսնեք: Ես չեմ կարող գուշակություններ անել այդ հակամարտության վերաբերյալ, որովհետև ներկա և նախկին նախագահների խնդիրը մի քիչ բարդ հարց է: Իրենց հարաբերությունների վերաբերյալ իրենք իրենց մոտեցումներն ունեն և այդ մոտեցումներով ինչ-որ հայտարարի կգան»: