Հրանտ Մաթևոսյան. Հաճախ երանի եմ տալիս Լևոն Խեչոյանին


16:55 , 11 հունվար, 2014

-Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգեւ է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: 
Կյանքը գիտի եւ գիտի՝ գրականությունն ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ նույնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լավ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականությամբ է վաստակում, քաջ տղա է, մարմինը նույնպես պինդ, եւ ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու․․․․
Նշանակում է՝ մեր մշակույթի վերջը չի եւ հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում:
Հրանտ Մաթևոսյան