Փյունիկի ֆուտբոլիստները խայտաբղետ հանդերձանքով են մարզվել


16:08 , 10 հունվար, 2014

Այս լուսանկարը արվել է Փյունիկի այսօրվա մարզումից: Ֆուտբոլիստների խայտաբղետ հանդերձանքը տպավորություն է ստեղծում, որ ոչ թե պրոֆեսիոնալ ակումբի մարզում է, այլ ինչ-որ բակային թիմի հասարակ հավաք: Զարմանում եմ. մի՞թե հնարավոր չէր բոլորին ապահովել միևնույն հանդերձանքով: Մեկը Ադիդասով, մյուս տատիկի կարած գլխարկով, էն մյուսն էլ ընդհանրապես Կրանսոդարի մարզահագուստով... Հասկացանք, որ Ղազարյանը պարզապես մարզվում է Փյունիկի հետ և չի համարվում այդ թիմի խաղացող, բայց ո՞ւր է կարգապահությունը: Տեսնես մի օր կզարգանա այդ մշակույթը մեզ մոտ: