Նոյերը վերջ դրեց Կասիլիասի հեգեմոնիային


17:58 , 7 հունվար, 2014

Գերմանիայի հավաքականի և Բավարիայի դարպասապահ Մանուել Նոյերը IFFHS-ի (Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա) վարկածով ճանաչվել է 2013 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը: Այդպիսով, գերմանացին վերջ դրեց Իսպանիայի հավաքականի և Ռեալի դարպասպահ Իկեր Կասիլիասի հեգեմոնիային: Իսպանացին վերջին 5 տարիներին (2009-2012թթ.) 5 անգամ անընդմեջ ճանաչվել էր աշխարհի լավագույն դարպասպահը: Այս տարի բնականաբար Նոյերը իրեն հավասարը չուներ: Այդ մասին է վկայում նաև IFFHS-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Նոյերը միավորների մեծ առավելությամբ գերազանցել է իր մրցակիցներին:

1. Մանուել Նոյեր («Բավարիա»)- 211 միավոր

2. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») - 78

3. Պետր Չեխ («Չելսի») - 64
...
6.Իկեր Կասիլյաս («Իսպանիա») - 23