Թող «նոր»-ի կրողը յուրաքանչյուր ակնթարթը լինի, ոչ թե միայն Ամանորի «կախարդական» գիշերը


03:34 , 31 դեկտեմբեր, 2013

Նոր տարուն բոլորը երազանքներ են պահում, իսկ դուք գիտե՞ք, որ դրա իրականանալը կախված է մարդու տեսակից։ 
Ամեն հրաշալի բան կատարվում է միայն այն մարդկանց մոտ, որոնք կարողանում են իրենց ներշնչել։ Նրանք ստանում են այն, ինչ իրենց պետք է. հենց իրենք են կազմակերպում իրենց երազանքի իրականացումը։ Ավելի հաճախ սա բնութագրական է կանանց։
Ընդհանրապես Նոր տարին չի կարելի առանձնացնել «նոր»-ից. «նոր»-ն ու «սեր»-ը միասնական են։
Եթե մենք կորցնում ենք սիրելի մարդու մեջ ինչ-որ նոր բան բացահայտելու ունակությունը, նա դադարում է մեզ համար գոյություն ունենալ, և սերն անհետանում է։ Ինչո՞ւ է այս տոնը մեզ համար այդքան գրավիչ։ Որովհետև այն իր մեջ կրում է «նորի»-ի գաղտնիքը։ Բայց թող ձեզ համար «նոր»-ի կրողը յուրաքանչյուր ակնթարթը լինի, ոչ թե միայն այդ «կախարդական» գիշերը։
Ամեն դեպքում մենք մարդ ենք նրա համար, որ հրաշքի ծարավ ենք ու ձգտում ենք գաղտնիքների։