Նոր ամուսնական մատանին հաշվում է ամուսնության տարիները. լուսանկարներ


21:33 , 30 դեկտեմբեր, 2013

Ռուս  ոսկերիչ Վլադիմիր Մարկինը, ով Markin ոսկերչական լաբորատորիայի հիմնադիրն է, ստեղծել է ամուսնական մատանի, որի օգնությամբ կարելի է իմանալ ոամուսնության տարելիցը: Մատանին կոչվում է «Պարույր», որն իրենից ներկայացնում է երկու կողմերից փակ, արտաքինից բաց մատանի, որը պատրաստված է վարդագույն ոսկուց:

Մատանու մեջ տեղադրվում են մուգ գույնի գնդիկներ, որոնցով էլ որոշվում է ամուսնության տարելիցը: Յուրաքանչյուր գնդիկ խորհրդանշում է մեկ ամուսնական տարին: Մատանու ստեղծողը լավատեսորեն է տրամադրված հաճախորդների ամուսնական հեռանկարներին և ապակե տարայով գնդիկներ է տրամադրում, որոնք կբավականացնեն նշելու նույնիսկ ադամանդե հարսանիքը: