Գիտե՞ս բոլոր հոգևոր ցավերի դեղերը (առակ)


22:05 , 29 դեկտեմբեր, 2013

Dex darmanՄի բժիշկ հարցրեց ծերին՝ «Բոլոր հոգևոր ցավերի դեղերը գիտե՞ս, ով հայր»: Ծերը պատասխանեց. «Շատ բան գիտեմ, եթե լսես: Վերցրու ապաշխարության շաքարը, եղբայրսիրության ծաղիկը, աղքատսիրության տերևը, խոնարհության պտուղը, լցրու ողորմության աղացի մեջ և աղա այն՝ ծնրադրելով: Այնուհետև քամի’ր նեղության սրբիչով և արտասվախառն խմի’ր ամբողջ գիշերվա ընթացքում: Սա է բոլոր ցավերի դեղը, որ ոչ միայն ներքին մարդուն է բժշկում, այլև արտաքինն է սրբում, նորոգում ու մաքրում»