Այսօր կինոյի միջազգային օրն է


10:16 , 28 դեկտեմբեր, 2013

1895 թ. այս օրը Փարիզում, Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ սինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:
1895 թ. ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումիերներն արտոնագիր են ստանում իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Նույն թվականի մարտի 22-ին Լյումիեր եղբայրները Փարիզում կազմակերպում են պատմության մեջ առաջին կինոցուցադրումը, սակայն խիստ նեղ շրջանակներում: