Քիչ առաջ ուժեղ պայթուն եղավ Բեյրութում


12:13 , 27 դեկտեմբեր, 2013

Քիչ առաջ ուժեղ պայթուն եղավ Բեյրութում: Անթիլիասում, ուր ամեն ինչ խաղաղ է հիմա, հստակ լսվեց պայթունի դղրդոցն ու երեւում է ծխի ամպը Բեյրութի կենտրոնի վրա: Հեռուստացույցով ուղիղ եթերով ցույց են տալիս հետեւանքները եւ սկսված փրկարար աշխատանքները: Որքան հասկանում եմ, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: