Ընտրիր երեք հնարավոր տարբերակներից մեկը: Եղիր հնարավորինս անկեղծ:
Յուրաքանչյուր «a» պատասխանի համար ստացիր 1 միավոր, «b» պատասխանի համար՝ 0 և «c»-ի համար՝ 2, այնուհետև գումարիր միավորները:
1. Տարբերակներից ո՞րն է քեզ առավել մոտիվացնում:
2. Նշված բառերից ո՞րն է առավել նկարագրում քեզ:
3. Ի՞նչ ես կարծում, ո՞րն է հաջողության գաղտնիքը:
4. Հավատո՞ւմ ես, որ կան մարդիկ, ովքեր հաջողակ են ծնվում:
5. Որքանո՞վ է քեզ համար հեշտ հրաժարվել քո լավ մտադրություններից:
6. Դու ամեն ինչ անո՞ւմ ես, որպեսզի տպավորես այն մարդկանց, ում ցանկանում ես:
7. Նշված տարբերակներից ո՞րի հետ ես առավել համաձայն:
8. Հե՞շտ եք կարողանում կենտրորնանալ միայն մեկ գործի վրա:
9. Դու արդեն գիտե՞ս, թե որտեղ ես ուզում լինել 5 կամ նույնիսկ 10 տարի հետո:
10. Նշված բառերից ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:
11. Դու այժմ զբաղվում ես նրանով, ինչ սիրո՞ւմ ես:
12. Դու լավ պարտվող ես:
13. Ո՞րքանով է հեշտ քեզ համար միշտ ավարտին հասցնել սկսածդ գործը:
14. Նշվածներից ո՞րն է առավել մոտ աշխատանքի մասին քո փիլիսոփայությանը:
15. Դու քեզ նոր հնարավորություններ փնտրող մա՞րդ ես համարում:
16. Դու երբևէ կարոտո՞ւմ ես հին բարի օրերը:
17. Որքանո՞վ ես վստահ, որ կարող ես երազանքներդ իրականացնել:
18. Ի՞նչ ես կարծում, նշվածներից ո՞րն է դեպի հաջողություն տանող ամենակարևոր ճանապարհը:
19. Դու ունենո՞ւմ ես խնդիրներ քո տեսակետն ու զգացմունքները ուրիշներին բացատրելու հարցում:
20. Որքանո՞վ է քեզ համար հեշտ աշխատանքը կամ նույնիսկ կարիերան փոխելը նպատակին հասնելու համար:
21. Որքանո՞վ է կարևոր հեռատես լինելը
22. Ինչպե՞ս կվերաբերվես այն փաստին, որ տնօրենի հետ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կանոնավոր գնահատեք կատարածդ աշխատանքը:
23. Կհամաձայնե՞ս հրաժարվել քո սիրած զբաղմունքից, եթե դա պահանջվի կարիերայիդ աճի համար:
24. Նշվածներից, ո՞րն է առավել նկարագրում քեզ
25. Երբևէ ունեցել եք այն զգացումը ասես անելանելի անդունդի մեջ լինեք:
40-50 միավոր
Ակնհայտ է, որ ձգտում ես հաջողությունների հասնել ու, եթե քո ընտրած ոլորտում դեռևս հաջողության չես հասել, ունես ամբողջ ներուժը, որպեսզի ապագայում հասնես հաջողության:
Դու ունես բոլոր անհրաժեշտ որակները՝ օրինակ, նպատակասլացությունը, ճիշտ գնահատականը իրավիճակներին ու ձգտումը հասնելու նրան, ինչ քո առջև որպես խնդիր ես դրել: Ընտրածդ մասնագիտության մեջ հաջողության հասնելու քո մոտիվացիայի շնորհիվ չես վախենում ծանր ու քրտնաջան աշխատանքից: Այստեղ քեզ միայն մի փոքրիկ զգուշացում. ուշադրություն դարձրու, որպեսզի չափազանց աշխատասիրությունդ ու նպատակիդ հասնելը մոլուցք չդառնա, այնպես որ, հաջողության հասնելդ քո, ընտանիքիդ ու երջանկությանդ հաշվին չլինի:
Միշտ անհրաժեշտ է պահել ճիշտ հավասարակշռությունը, որպեսզի կարողանաս կյանքում հասնել թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հաջողությունների: Եթե չպահես անհրաժեշտ բալանսը՝ կյանքիդ մի մասը կարող է տուժել մյուսի հաշվին:
25-39 միավոր
Չնայած դու հաջողության հասնելու ձգտումներ ունես, ինչպես նաև անհրաժեշտ որակները դրան հասնելու համար, այնուամենայնիվ, քեզ ավելի շատ ինքնավստահություն է անհրաժեշտ, որպեսզի հավատաս ուժերդ, հավատաս որ կարող ես դա անել ու հասնել հաջողության: Սա անելու համար դու պետք հրաժարվես քո կարողությունների հանդեպ ունեցած կասկածներից, որպեսզի կարողանաս հասնել այն նպատակներին, որոնք դրել ես քո առջև:
Դու նաև պետք է մտքում պահես, որ քրտնաջան աշխատանքը միշտ թողնում է իր արդյունքը: Հիշի՛ր՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Փորձիր մյուսներին էլ հիշեցնել կամ համոզել սա:
Ընդհանուր առմամբ, սակայն, հնարավոր է, որ դու քեզ հարմարավետ ու բավարարված ես զգում քո այժմյան դիրքով ու այնքան էլ չես հետաքրքրվում ավելի մեծ բարձունքների հասնելու համար: Եթե հաջողության քո բանաձևը հաստատուն եկամուտ ու պաշտպանվածություն ապահովելն է քո ու քո ընտանիքի համար, ապա իսկապես կարիք չկա փոխվել ու անիրականանալի, ավելի բարձր նպատակներ դնել ինքդ քո առջև:
Մինչև 25 միավոր
Կարծես թե իշխանությունը, հասարակական բարձր դիրքը ու հարստությունը ամենակարևոր բաները չեն քեզ համար այս կյանքում ու դու չես տեսնում հաջողությունը՝ որպես երջանկության գրավական:
Եթե ցանկանում ես հաջողության հասնել ընտրածդ կարիերայում ու բարձր պաշտոնների հասնել, քեզնից մեծ ջանք ու նվիրվածություն կպահանջվի դրան հասնելու համար: Սակայն ջանքերդ կարժևորվեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինես, որ դա իսկապես այն է, ինչ ցանկանում ես ստանալ այս կյանքից:
Հիշիր, որ հաջողության հասնելու մի քանի տարբեր մակարդակներ կան, ու հաջողության քո բանաձևն ու քո նպատակները այն են, ինչ դու ես պահանջում կյանքից, և ոչ թե այն, ինչ պահանջում են ուրիշները, կամ էլ այն, ինչի հասնում են ուրիշները:
Ամեն մարդ, այդ թվում նաև դու, պետք է հավատարիմ մնա իր անհատակությանը, քանի որ միշտ չէ, որ դառնալն այն, ինչ դու իրականում չես, կարող է երջանկություն բերել քեզ: