Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


11:41 , 27 դեկտեմբեր, 2013

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

Ալավերդու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: