Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, հանրության մեջ չի երևում ավելի քան 2 շաբաթ: Ճիշտ այն ժամանակվանից, երբ Անկարայում և Ստամբուլում իրականացվեց հակակոռուպցիոն խոշոր օպերացիա, որի արդյունքում ձերբակալվեցին նախարարների ու գործարարների որդիներ: Ըստ թուրքական «Օդա թիվի» լրատվական կայքի`վարչապետի որդին փախուստի է դիմել, որպեսզի իրեն էլ չկալանավորեն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ իրեն այդ մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորներից մեկը, որի անունը, սակայն չի նշվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ