Անմեղ-մեղավորների մի հասարակություն է ձևավորվել մեզանում


10:38 , 26 դեկտեմբեր, 2013

Այսօրվա տենդենցները չափազանց մտահոգիչ են… Բոլորն անխտիր, իրենց անմեղ համարելով, մեղավորներին որոնում են ԻՐԵՆՑԻՑ ԴՈՒՐՍ… Անմեղ-մեղավորների մի հասարակություն է ձևավորվել մեզանում… Սակայն այս՝ «ԻՆՉ ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՒՄ, ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՍ» հոգեվիճակը պիտի տիրի բոլորիս: Յուրաքանչյուրս իր սեփական մեղքի չափը գիտակցելուց, ապա զղջալուց և ապաշխարհելուց հետո միայն խոսելու և գործելու իրավունք կունենանք… Բացառապես այս պարագայում է, որ հնարավոր է լույսի մի շող երևա մեզ համար, հակառակ դեպքում անվերջ խարխափելու ենք այս դժոխային խավարում: