Մարդ ես՝ մի օր ռուսական գազային շուկայում ինչ–որ բան փոխվեր, մենք էլ ավելի շահավետ վիճակում լինեինք...


23:05 , 25 դեկտեմբեր, 2013

Պարզապես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ էն փաստի վրա, որ մենք անորոշ ժամանակով հանձնել ենք էներգետիկան նույնիսկ ոչ թե Ռուսաստանին, այլ կոնկրետ Գազպրոմին, քանի որ բոլոր կետերը կարգավորում են հենց Երևան–Գազպրոմ հարաբերությունները։ Կարելի ա իհարկե հարցնել՝ ի՞նչ տարբերություն։ Էսօրվա դրությամբ,իհակե, ոչ մի, բայց Ռուսաստանի էներգետիկ շուկայում հետաքրքիր զարգացումներ կան, կա հետաքրքիր ու լուրջ պայքար Ռոսնեֆտի ու Գազպրոմի միջև, որոնք երկուսն էլ թե՛ գազային, թե՛ նավթային ակտիվներ ունեն։ Ասածս էն ա, որ մարդ ես՝ մի օր ռուսական գազային շուկայում ինչ–որ բան փոխվեր, մենք էլ ավելի շահավետ վիճակում լինեինք, էհ...