Օրվա առակը՝ Կյանքի համը


23:59 , 23 դեկտեմբեր, 2013

Իմաստունին հարցրեցին՝

– Կարո՞ղ ես Դու բացատրել, թե ինչում է մարդու կյանքի նպատակը:

– Չեմ կարող, – պատասխանեց նա:

Այդ ժամանակ նրան հարցրեցին՝

– Գոնե բացատրիր թե ինչու՞մ է կյանքի իմաստը:

– Չգիտեմ, – պատասխանեց Իմաստունը:

– Այդ դեպքում ասա թե ի՞նչ գիտի կյանքի մասին քո իմաստությունը:

Իմաստունը ժպտաց՝

– Կարևորը՝ զգալ կյանքի համը: Ավելի լավ է ուտել կարկանդակը, քան բացատրել այն:

Ալեքս Ալեմանի