Երիտհանրապետական, վաղն ուշ է լինելու, վաղն այլևս ստահակի անուն ես վաստակելու


16:51 , 23 դեկտեմբեր, 2013

Տեսնես երիտհանրապետականները, ովքեր փքված հնդկահավի նման ճոռոմաբանություն են անում շարունակ, ազգային վեհ արժեքներից են բարբաջում, իրենց պապաների այսօրվա ազգուրացությանն ինչպե՞ս են վերաբերվում: Գուցե հպարտորեն տոնում են իրենց հաղթանակը ազգի ու օրնականության դեմ...
Հույս ունեմ, թե նրանցից ոմանք, չկարողանալով բարձր արտահայտել իրենց ցասումը, քանզի ծախու պոռնկի կարգավիճակում են, կամա-ակամա, գոնե հոգու խորքում դատապարտում են ԱԺ ընդունած որոշումը:
Եթե դեռ մեջդ Հայ կա, հայկյան արյուն կա, ապա ըմբոստացիր, դեն նետիր այդ կեղտոտ բրոշկադ ու միացիր ժողովրդին, երիտասա՛րդ: Եթե դեռ քո մեջ անդառնալիորեն, հանուն աթոռի չես սպանել պատիվդ, արժանապատվությունդ և Հային, ապա իսկը ժամանակն է դարձի գալու: Քո ժողովուրդը մեծահոգի է դեռ, նա դեռ կընդունի քեզ:
Վաղն ուշ է լինելու, վաղն այլևս ստահակի անուն ես վաստակելու: Ուշքի եկ: