Ազգային ժողովի դիմաց ցուցարարների թիվն անցնում է 3000-ից


13:46 , 23 դեկտեմբեր, 2013

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Ազգային ժողովի դիմաց ցուցարարների թիվն անցնում է 3 հազ-ից: Ոստիկանների թիվը ևս մեծ է, գերազանցում է 500-ը: Այս պահին ԱԺ-ի դիմաց ելույթ է ունենում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ցուցարարները կոչ են անում պատգամավորներին վայր դնել մանդատները: