Օբաման՝ ի տարբերություն Պուտինի, ոչ թե նստած, այլ կանգնած էր խոսում


00:54 , 21 դեկտեմբեր, 2013

Ի՞նչ կա: Օբամայի ասուլիսից: Նայի՞ք: Ինքն, ի տարբերություն Պուտինի, ոչ թե նստած, այլ կանգնած էր խոսում լրագրողների հետ, իսկ լրագրողները նստած էին հարց տալիս, ընդորում ահագին երկար՝ շան հարցը կտրելով... Օբաման էլ պակաս երկար չէր խոսում:
Հ.Գ. Ներող, որ օնլայն չմեկնաբանեցի Օբամայի ասուլիսը, հանց Պուտինինը, փաստորեն ռասսայական խտրականություն դրսեւորեցի:
Էսօր հարազատ ԱԺ-ն ու յուր կիկլոպներին էի մեկնաբանում: