Հիմա պետք է հասկանալ, թե ինչու տեղի չունեցավ ԱԺ քվեարկությունը


19:49 , 20 դեկտեմբեր, 2013

ա/. Չեմ ուզում ինտրիգ փնտրել, ոչ էլ մեղադրվել դավադրության տեսության մեջ:
Առաջին հայացքից տրամաբանական բացատրությունն այն էր, որ նախ` քվեարկությաւնը նշանակվեց ժամը երեքին, հետո` հինգին, հետո վեցին, որովհետեւ քննարկումը ձգվում էր, ու այդ տեմպերի դեպքում քննարկումը ձգվելու էր մինչեւ գիշերվա կես:
Կարող են վաղը նորմալ պայմաններում երկու ընթերցումով ընդունել:
բ/.ԱԺ-ն եւ յուր նախագահը հերթական անգամ` մավրաբար արեց իր... գործը... հասկացաք:
գ/.Իշխանություններն ուզում են ցույց տալ. 
Ռուսաստանին, թե որքան դժվար է սույն ապազգային պայմանագրի ընդունումը:
Գոլորշի են բաց թողնում, որ ցուցարարների թափը մի քիչ կոտրվի, Օսիպյան Վալերան մի քիչ էլ նիհարի` նրանց ճնշելով:
Իշխանության սիրտն էլ խառնում սույն պայմանագրից, ուզում է մի քանի ժամ ուշ քվերակի ի օգուտ դրա: