Բարաք Օբաման սերիալում նկարահանվելու հնարավորություն է ստացել. նրան դեր են առաջարկել «Թղթե տնակ» սերիալում


14:48 , 20 դեկտեմբեր, 2013

ht_house_of_cards_jef_131217_16x9_608Kinoashkharh.am-ը գրում է.

Սպիտակ տան ղեկավարը առաջարկ է ստացել ոչ մեծ դեր խաղալու «Թղթե տնակ» սերիալում: Նախագահը խուսափել է որոշակի պատասխանից, սակայն իր համակրանքն է արտահայտել գլխավոր հերոսի նկատմամբ:

Դա տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի և մեդիակորպորացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Տեսանյութը` այդ հանդիպման դրվագներով, տեղադրված է CBS News կայքում:

Օբաման հարցրել է Ռիդ Հասթինգսին` Netflix ցանցի գլխավոր տնօրենին, որ հեռարձակում է «Թղթե տնակը», չի՞ բերել արդյոք սերիալի նոր սեզոնի խտասկավառակը:

«Հետաքրքիր է, գուցե բերե՞լ եք «Թղթե տնակի» ազդօրինակները [նոր սեզոնի]»,- հարցրել է նախագահը` հարուցելով հավաքվածների ծիծաղը, որոնց մեջ են եղել Apple-ի և Yahoo-ի ղեկավարներ Թիմ Քուքը և Մարիսա Մայերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ