-Էլիզա,-ասացի ես,-քեզ համար այնքան շատ գրքեր եմ կարդացել, ուր ասվում է, թե սերն աշխարհում ամեն բանից կարևոր է: Գուցե՞ պետք է հիմա ասեմ, որ սիրում եմ քեզ:
-Ասա,-պատասխանեց նա:
-Ես սիրում եմ քեզ, Էլիզա,-ասացի ես:
Նա մտածեց:
-Ոչ,-ասաց վերջապես,-ինձ դուր չի գալիս:
-Ինչո՞ւ,-հարցրեցի ես:
-Այնպիսի զգացողություն է, կարծես դու ատրճնակը դրել ես գլխիս,-ասաց նա:-Սա ընդամենը մի միջոց է` ստիպելու մեկ ուրիշին ասել այն, ինչը նա գուցե թե բոլորովին էլ չի ցանկանում: Դե, ուրիշ ինչ է մնում ինձ ասել, ուրիշ ինչ կարող է ասել մարդը, բացի այս բառերից. «Ես էլ եմ քեզ սիրում»: