Փաստորեն թուրք-ադրբեջանական երկկողմանի ձերբակալությունները շարունակվում են


23:45 , 18 դեկտեմբեր, 2013

Թուրքիայում ձերբակալվել է Նախիջևանի Սադարաքի մաքսատան ղեկավար Միրմուհամմադ Սեյիդովը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն: Հետաքրքիր է, որ վերջինս Ստամբուլից ինքնաթիռով ժամանաել է Կարս և անմիջապես ձերբակալվել Մաքսնանեգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները: Նրան անմիջապես տարել են Իգդիր: Հետաքրքիր է, որ Սեյիդովը համարվում է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ, «Նախիջևանի խան» տիտղոսը կրող Վասիֆ Թալիբովի մոտիկ մարդկանցից մեկը: Վերջինս արդեն լուրջ միջոցառումներ է ձեռնարկում Սեյիդովին ազատ արձակելու ուղղությամբ և փորձում է օգտագործել Թուրքիայում իր կապերը, սակայն առայժմ ապարդյուն: Փաստորեն թուրք-ադրբեջանական երկկողմանի ձերբակալությունները շարունակվում են: